National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.05.2022
Պետական սահմանի անցման կետերում կներդրվի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը
1 / 1

Պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն կիրականացնեն ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ մաքսային վերահսկողություն՝ մաքսային մարմինները:

«Պետական սահմանի մասին» օրենքում, ինչպես նաեւ «Մաքսային կարգավորման մասին» եւ կից այլ օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:

Պետական վերահսկողական գործառույթների կատարման անհրաժեշտության դեպքում դա եւս կիրականացնեն վերոնշյալ մարմինները: Առանձին դեպքերում ժամանակավորապես պետական սահմանի անցման կետերում հնարավոր կլինի տեղակայել նաեւ վերահսկողական գործառույթներ իրականացնող այլ մարմիններ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ծովինար Վարդանյանը: Նախաձեռնության ընդունման արդյունքում տնտեսվարողը մաքսային անցման կետերում կառնչվի մեկ պետական մարմնի հետ:

Պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Հայկ Ցիրունյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, Կառավարության հեղինակած ««Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագիծը քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am